Ստամբուլի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի Աննա Մելիքյանի «Աստղ» ֆիլմը
Ստամբուլում ապրիլի 4-ին մեկնարկել է 34-րդ միջազգային կինոփառատոնը, որը կտևի մինչև ապրիլի 19-ը։ Միջազգային մրցույթում գլխավոր մրցանակի համար, որը կոչվում է «Ոսկե կակաչ», հավակնում է 13 ֆիլմ։ Այդ ցուցակում Ռուսաստանը ներկայացնում է ռեժիսոր Աննա Մելիքյանի «Աստղ» ֆիլմը, հայտնում է filmpro.ru-ն։
Աննա Մելիքյանի ֆիլմը պատմում է այն մարդկանց մասին, ում ճակատագրերը պատահականորեն ձուլվել են միմյանց, և նրանցից յուրաքանչյուրը պետք է եզրակացություն անի, թե ինչն է իր համար իսկապես կարևոր։
Այս տարի կինոցուցադրության շրջանակում կներկայացվի ավելի քան 200 ֆիլմ աշխարհի 62 երկրից։ Միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ է ընտրվել 2008թ. Կաննի կինոփառատոնի հատուկ մրցանակի արժանացած ռեժիսոր Ռոլֆ դե Հիրը։










