Գիտաֆանտաստիկ արվեստ. ռուսաստանցի արվեստագետը սթիմփանքի ոճով զարմանալի նմուշներ է կերտում. լուսանկարներ
AdMe.ru-ն անդրադարձել է ռուսաստանցի արվեստագետ Իգոր Վերնիի արտասովոր արվեստի նմուշներին:
Արվեստի այս ուղղությունը, որը համատեղում է գիտաֆանտաստիկայի, էսթետիկայի և գիտական հեղափոխությունների ձեռքբերումները, կոչվում է «սթիմփանք»:
Տվյալ դեպքում արվեստագետի ձեռքի տակ փչացած հեծանիվը, ժամացույցը և այլ իրեր, որոնք հնարավոր չէ նորոգել, դեն նետվելու փոխարեն արվեստին են ծառայում:
Նաև մեխանիկ հանդիսացող Վերնիի դեպքում հատկապես լավ են ստացվում ֆաունայի ներկայացուցիչները` «սթիմփանքի» ոճով:


























