Դևիդ Լինչը հրաժարվել է «Թվին Փիքս» սերիալի շարունակությունը նկարահանելու գաղափարից

12:29 • 06.04.15

Հայտնի ռեժիսոր Դևիդ Լինչը չի աշխատանի «Թվին Փիքս» (Twin Peaks) սերիալի շարունակության վրա, գրում է РИА Новости-ն։

 

Նախորդ տարի Լինչը հայտարարել էր, որ կնկարահանի 1990-ականների ամենահաջողակ հեռուստասերիալներից մեկի շարունակությունը։ Ենթադրվում էր, որ Լինչը կնկարահանի 9 մաս։

 

«Մեկ տարի և 4 ամիս բանակցություններից հետո ես հեռացա, քանի որ ոչ բավականաչափ դրամական միջոցներ էին առաջարկվել գրելու համար այն սցենարը, որը ես կարծում էի անհրաժեշտ էր գրել»,- գրել է Լինչը Twitter-ում։

 

Նա նշել է, որ սկսել է զանգահարել դերասաններին և հայտնել նրանց, որ ինքը չի մասնակցի նկարահանումներին։ «Սերիալը դեռ կարող է կյանքի կոչվել Showtime հեռուստաալիքով»,- ասել է ռեժիսորը։

Դևիդ Լինչը հրաժարվել է «Թվին Փիքս» սերիալի շարունակությունը նկարահանելու գաղափարից