Բուենոս Այրեսում ապրիլի 8-ին Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված ընթերցանության երեկո կանցկացվի

22:15 • 06.04.15

Արգենտինայում Գրքի, գրադարանների և ընցերցանության խթանման գլխավոր տնօրինությունը Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը ոգեկոչում է ընթերցանությանը նվիրված միջոցառմամբ:


Ինչպես տեղեկացնում է Արգենտինայի Հայկական մամուլի կենտրոնը`  միջոցառման ժամանակ  պատմվածքներ կընթերցվեն  արգենտինահայ Խուան Կառլոս Բալասանյանի նոր «Քեզ կպատմեմ. հայ լինելու պատմություններ» գրքից:


Ընթերանությունը տեղի կունենա Բուենոս Այրեսի Ռիկարդո Գուիրալդեսի անվան գրադարանում՝ ապրիլի 8-ին` 19:00-ին: 

 

Ընթերցող` Քրիստինա Ինես Փափազյան Narracdora:


Որպես հյուր հրավիրված է երգչուհի Վալերիա Չերեքյանը:


«Քեզ կպատմեմ» գիրքը գեղարվեստականորեն ներկայացնում է  այն պատմությունները, որոնք երեխա ժամանակ լսել եմ իմ մեծ մորից և մեծ հայրիկից: Գրքում ներկայացվում են նաև հարազատներից, հարևաններից լսած պատմությունները: Այն խառնուրդն է իրական պատմության  և գեղարվեստական մատուցման», - ասել է գրքի հեղինակը:


Գրքի պաշտոնական շնորհանդեսը կկայանա ապրիլի 15-ին՝ Պալերմոյում, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գրասենյակում (Բուենոս Այրես), որից հետ այն նախատեսվում է բաժանել Ռոսարիոյի, Կորդովայի և Բուենոս Այրեսի գրադարաններում:

 

 

Բուենոս Այրեսում ապրիլի 8-ին Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված ընթերցանության երեկո կանցկացվի