«Վերածնունդ» փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 2800 երաժիշտ-կատարող
Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և Մեծ Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70 ամյակին:
Այս տարի, նախաձեռնության հեղինակների որոշմամբ, այն կկրի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության« ընդդեմ պատերազմների» նշանաբանը: Մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 2800 երաժիշտ-կատարող, որից 700-ը՝ աշխարհի 36 երկրից, մնացածը Հայաստանի բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից:
«Վերածնունդ» 2015-ին կմասնակցեն տարբեր երկրների ներկայացուցիչներ։ Մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա 2015թ. ապրիլի 13-ին` ժամը 17:00 Գյումրու դրամատիկական թատրոնում:
Փառատոնի աշխատանքներին կմասնակցեն Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը, ինչպես նաև Եվրասիական երկրների 12 ազգային կոնսերվատորիաների և երաժշտական բուհերի պատվիրակություններ:
Ձևավորված ավանդույթի համաձայն` երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային VII մրցույթ-փառատոնը կսկսվի Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ և կանցնի ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Ինչպես միշտ, այս անգամ ևս մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը« Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը« Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը« «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ն:










