Հրաժեշտի տեսահոլովակ. «Ֆորսաժը» հրաժեշտ է տալիս Փոլ Ուոքերին (տեսանյութ)
Ռեփեր Wiz Khalifa-ն և երաժիշտ Չարլի Պուտը ներկայացրել են այն երգի տեսահոլովակը, որը հնչում է «Ֆորսաժ- 7» ֆիլմի եզրափակիչ մասում։ Տեսահոլովակում հիշողություններ են Փոլ Ուոքերի և ֆիլմի կայացման գործում նրա ունեցած մեծ դերի մասին, գրում է filmpro.ru-ն։
Փոլ Ուոքերը կատարել է հիմնական դերերը «Ֆորսաժ» ֆիլմի բոլոր մասերում, բացի 3-րդից։ Ընդհանուր առմամբ, նա կինոշարքում խաղացել է բոլորից շատ, այդ թվում՝ նաև Վին Դիզելից, ով բաց է թողել ֆիլմի 2 մասերը։
Ուոքերը մահացել է ավտովթարի հետևանքով։ Ֆիլմի աշխատանքներն ավարտելու հարցում օգնել են նրա եղբայրները, ինչպես նաև՝ թվային տեխնոլոգիաները։










