Շառլ Ազնավուրը թողարկման է պատրաստում նոր ալբոմ

12:25 • 07.04.15

Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ և երգահան Շառլ Ազնավուրը թողարկման է պատրաստում նոր ալբոմ: Encores վերտառությամբ սկավառակը լույս կտեսնի մայիսի 4-ին՝ շանսոնիեի ծննդյան 91-րդ տարեդարձից առաջ, որը  նա նշելու է մայիսի 22-ին:
 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Agence France-Presse-ը:
 

«Առաջին անգամ ես ձայնագրում եմ ալբոմ, որը պատմում է իմ անցյալի մասին»,- ասել է Ազնավուրը և հավելել, որ նոր սկավառակի թեմաները կդառնան պատերազմը, ֆաշիզմի դեմ պայքարը, ինչպես նաև այն վայրերը, որտեղ ինքը եղել է իր կյանքի ընթացքում:
 

Ազնավուրը չորսամյա ընդմիջումից հետո մտադիր է վերսկսել իր համերգները Փարիզում: Այդ մասին նա հայտնել է RTL ռադիոկայանին տված հարցազրույցում: Վերջին տարիներին երաժիշտը ելույթներ էր ունենում միայն Ֆրանսիայի մայրաքաղաքի սահմաններից դուրս:
 

Բայց այժմ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը,  սեպտեմբերի 15-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում վեց համերգ է ծրագրված Փարիզի խոշորագույն հարթակում՝ Մարզապալատում:
 

Սա միակ քաղաքային համերգասրահն է, որտեղ հանրաճանաչ երգիչը դեռ ոչ մի անգամ ելույթ չի ունեցել իր երկարատև կարիերայի ընթացքում:

Շառլ Ազնավուրը թողարկման է պատրաստում նոր ալբոմ