Լաս Վեգասում հոսպիտալացվել է հայտնի բլյուզ երաժիշտ Բի Բի Քինգը

12:08 • 07.04.15

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցած հանգստյան օրերին շաքարախտի սրման հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել հայտնի երաժիշտ Բի Բի Քինգը:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, բլյուզի 89-ամյա կատարողն արդեն 20 տարի է, ինչ տառապում է այս հիվանդությամբ: Հայտնի է, որ բժիշկները Քինգի մոտ ախտորոշել են օրգանիզմի ջրազրկում:

 

Բի Բի Քինգը բլյուզի ամենահայտնի կատարողներից մեկն է: Նա արժանացել է մի քանի «Գրեմմի» մրցանակի, հայտնի է իր հիթերով ու Gibson ES-355 բրենդի կիթառների հանդեպ մեծ սիրով:

 

2011թ. ամերիկյան Rolling Stone ամսագիրը Քինգին ճանաչել է բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկը:

 

Լաս Վեգասում հոսպիտալացվել է հայտնի բլյուզ երաժիշտ Բի Բի Քինգը