Բոդիարտի վարպետը երկու աղջկա մարմինները վերածել է քամելեոնի
Իտալացի բոդիարտի վարպետ Johannes Stötter-ը հայտնի է դարձել նրանով, որ իրականին շատ մոտ կենդանական պատկերներ է ստեղծում` նկարելով մարդկանց մարմինների վրա:
Ինչպես գրում է fit4brain.com-ը` մեկ կենդանական կերպար ստանալու համար նա նկարում է 2 կամ 3 մոդելի մարմնի վրա: Դրա համար անհրաժեշտ է ո՛չ միայն նկարել մարմնի վրա, այլև` այնպես դասավորել նրանց, որ ստացվի նախատեսված կերպարը:
Նա նաև աճպարար վարպետ է համարվում, քանի որ մինչև ինքը ցույց չտա, թե ինչպես է դասավորել մարմինները, դժվար է գլխի ընկնել:










