Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումները մեքսիկացիներին կարող են մի քանի միլիոնի վնաս հասցնել

13:05 • 07.04.15

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումների աշխարհագրությունը, ինչպես միշտ, շատ լայն է. արդեն ավարտվել են նկարահանումները Հռոմում և ավստրիական Ալպերում։ Սակայն նկարահանումների նոր փուլում պրոդյուսերները կարող են խնդիրներ ունենալ, քանի որ ոչ բոլորն են Մեքսիկայի մայրաքաղաքում ուրախ այդ նկարահանումներին։

 

Մեխիկոյի Առևտրային պալատն անհանգստանում է միլիոնավոր վնասների համար, գրում է filmpro.ru-ն։

 

«Փակ փողոցներն ու առևտրային կենտրոնների փակումն ուղղակի և կողմնակի կերպով վնաս կհասցնի 6.627 ձեռնարկությունների»,- նշել են պալատում։

 

Նկարահանումների համար փողոցների փակումը և մասնակի արգելափակումը կտևի մի քանի օր։ Այդ միջոցառումներից տուժած գործարարներին վճարվել է օրական մինչև 130 դոլար։ Սակայն Առևտրային պալատի հաշվարկենրով՝ այդ գումարը պետք է մի քանի անգամ մեծ լինի։ Հնարավոր վնասը գնահատվում է 24 մլն դոլար։

 

Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումները մեքսիկացիներին կարող են մի քանի միլիոնի վնաս հասցնել