«Սուպեր Մամա» ֆիլմի մասին արհամարհական արտահայտվողը վիրավորում է 3 մլն-ից ավելի մարդու. Հայկ Մարության

13:18 • 07.04.15

Դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Սուպեր մամա» ֆիլմի մասին  «արհամարհական արտահայտված» գործչին, նշելով, որ դրանով վիրավորում է շուրջ 3 մլն մարդու։


««Սուպեր Մամա» ֆիլմը կինոթատրոններում դիտել է մոտ 220.000 մարդ, ինտերնետով և հեռուստատեսությամբ մեկ ամսվա ընթացքում այն դիտել է մոտ 3.000.000 մարդ: Մենք ստացել ենք 10.000-ից ավել էլեկտրոնային նամակներ, որտեղ մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում ֆիլմի ստեղծողներին: Հայկական կինոյի վերջին 25 տարիների պատմության մեջ սա բացարձակ ռեկորդ է:


Իհարկե, այս փաստերը մեր ոլորտի որոշ գործիչներին ուրախացնելու փոխարեն, մեծ ցավ են պատճառել: Այդ ցավը այնքան է տանջել , որ իրենցից մեկը չի դիմացել և փորձել է խիստ արհամարհական կերպով արտահայտվել «Սուպեր Մամա» ֆիլմի մասին` չհասկանալով, որ նա կպնում է ոչ թե ֆիլմի ստեղծողներին, այլ վիրավորում է 3.000.000 -ից ավել մարդկանց, ում դուր է եկել այս ֆիլմը:


P.S. Նա մասնավորապես ասել է «Վերջերս գնացել էի այդքան աղմուկ հանած «Սուպեր մամա»-ն դիտելու, 15 րոպե հետո փախա դահլիճից»:

Այս կապակցությամբ կուզեի նշել, որ վերջին տարիներին շատ մտավորականներ փախնում են ոչ միայն դահլիճից, այլ նաև իրականությունից և որն ամենացավալին է ` փախնում են ժողովրդից և թողնում նրան միայնակ ամենածանր պահերին»:

 

«Սուպեր Մամա» ֆիլմի մասին արհամարհական արտահայտվողը վիրավորում է 3 մլն-ից ավելի մարդու. Հայկ Մարության