Դերասաններ Էմմա Սթոունը և Էնդրյու Գարֆիլդը բաժանվել են. լրատվամիջոցներ
Հոլիվուդյան դերասաններ Էմմա Սթոունը և Էնդրյու Գարֆիլդը, ովքեր խաղացել են Սարդ-մարդու մասին վերջին երկու ֆիլմերում, բաժանվել են երեք տարի տևած հարաբերություններից հետո, գրում է gazeta.ru-ն:
Hollywood Life-ի աղբյուրների համաձայն՝ 26-ամյա Սթոունը և 31-ամյա Գարֆիլդը, ովքեր սկսել են հանդիպել 2011 թվականից, որոշել են «ընդմիջում վերցնել» հարաբերություններում:
Ինչպես հաղորդվում է՝ բազմաթիվ նկարահանումների պատճառով դերասանները սկսել են հեռվանալ իրարից:
Մեկ այլ աղբյուր հաղորդել է, որ «նրանք շատ էին վիճում, և սկսել են հազվադեպ հանդիպել»:










