Բեյոնսեն նոր ալբոմ կթողարկի Destiny’s Child խմբի նախկին անդամների հետ

11:00 • 08.04.15

Հանրահայտ Destiny’s Child խմբի նախկին անդամները հոբելյանական ալբոմ են ձայնագրում և պատրաստվում են համերգային շրջագայության։ Սակայն պաստառներին կգրվեն Բեյոնսեի, Քելի Ռոուլենդի և Միշել Ուիլյամսի անունները, այլ ոչ՝ Destiny’s Child, գրում է rosbalt.ru-ն։

 

Բանն այն է, որ խմբի իրավունքները պատկանում են Բեյոնսեի հորը՝ Մեթյու Նոուլզին, ով գումար է պահանջում այդ անունն օգտագործելու համար նույնիսկ իր հարազատ աղջկանից։

 

Ժամանակին աղջիկները հրաժարվել էին նրա ծառայություններից, քանի որ նրան խարդախության համար էին կասկածել։ Եվ այժմ, այդ մարդուց ընդհանրապես կախվածություն չունենալու համար, երգչուհիները շրջագայության կմեկնեն իրենց անուններով։


 

Բեյոնսեն նոր ալբոմ կթողարկի Destiny’s Child խմբի նախկին անդամների հետ