«Մի անգամ Ռուսաստանում». Բերեզովսկու և Աբրամովիչի մասին ֆիլմ կնկարահանվի
Warner Bros. և RatPac Entertainment ընկերությունները մտադիր են էկրանավորել Բեն Մեզրիչի «Մի անգամ Ռուսաստանում. օլիգարխների ծնունդը. իրական պատմություն հավակնությունների, հարստության, դավաճանության և սպանության մասին» («Once Upon a Time in Russia: The Rise of the Oligarchs - A True Story of Ambition, Wealth, Betrayal, and Murder») անվանումով նոր գիրքը, գրում է Газета-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին։
Ինչպես նշում է կայքը՝ Մեզրիչի նախորդ հայտնի աշխատանքը եղել է The Accidental Billionaires գիրքը, որի հիման վրա նկարահանվել է «Սոցիալական ցանց» ֆիլմը՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մասին։
Ինչ վերաբերվում է «Մի անգամ Ռուսաստանում» գրքին, ապա այն հուլիսի 2-ին կթողարկի Atria Books հրատարակչությունը։ Գրքում գլխավոր հերոսներն են օլիգարխներ Բորիս Բերեզովսկին և Ռոման Աբրամովիչը։
Աղբյուրը նշում է, որ գրքի ստեղծման գաղափարն առաջարկել է պրոդյուսեր և ռեժիսոր Բրետ Ռեթները, ով «անձամբ կապված» է մի քանի ռուս օլիգարխների հետ։ Ռեթները հանդես կգա ֆիլմի պրոդյուսերներից մեկի դերում։










