Քիմ Քարդաշյանի ամուսնու անունով փոխարինվել են Աստծո մասին հիշատակումները Աստվածաշնչի նոր տարբերակում

02:52 • 08.04.15

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, ով նաև Քիմ Քարդաշյանի ամուսինն է, հիշատակվում է Աստվածաշնչի նոր տարբերակում: Fox News-ը հայտնում է, որ Աստվածաշնչի այդ տարբերակում Աստծո մասին բոլոր հիշատակումները փոխարինվել են Ուեսթի անունով:

 

«Եեզուսի գիրքը» ստեղծել են Ուեսթի երկրպագուները, անվանումը աղերս ունի Ուեսթի «Եեզուս» («Հիսուս») ալբոմի հետ: Երկրպագուները սա հռչակել են «մեր օրերի Աստվածաշունչ»: Աստվածաշնչի այս տարբերակը վաճառվում է 20 դոլարով:

 

Ըստ աղբյուրի` սա չափազանց է անգամ Ուեսթի համար, ով հայտնի է սեփական անսահման ինքնագնահատականով: Նա անգամ երգ ունի, որը կոչվում է «Ես Աստված եմ»:

 

Քիմ Քարդաշյանի ամուսնու անունով փոխարինվել են Աստծո մասին հիշատակումները Աստվածաշնչի նոր տարբերակում