Ուկրաինայի Խերսոն քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆոտոցուցադրություն կբացվի

17:57 • 08.04.15

Ուկրաինայի հայերի միության Խերսոնի շրջանային կազմակերպությունն ապրիլի 15-16-ին հրավիրում է այցելել ֆոտոցուցադրության, որը նվիրված է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Ցուցադրությունը կրում է «Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ» խորագիրը, գրում է fresh-news.org-ը

 

Ցուցադրության նպատակն է ծանոթացնել ուկրաինացիներին և տարբեր ազգությունների ներկայացուցիչների 1915-1922թթ. սարսափելի դեպքերին, ներկայացնել այդ հանցագործության լրջությունը։ Միասնական ուժը և ջանքերի համախմբումը կօգնեն ավելի շատ մարդկանց ծանոթացնել պատմության ամենաողբերգական էջերից մեկին և ևս մի քայլ անել դեպի Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը։

 

Ցուցահանդեսի մուտքն ազատ է։

Ուկրաինայի Խերսոն քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆոտոցուցադրություն կբացվի