Երաժիշտ Բի Բի Քինգը դուրս է գրվել հիվանդանոցից

12:33 • 08.04.15

Բլյուզ երաժիշտ Բի Բի Քինգը դուրս է գրվել հիվանդանոցից հոսպիտալացվելուց 1 օր անց: Այդ մասին ասված է հայտնի երաժշտի Facebook-յան էջում:

 

«Հաղորդագրություն Բի Բիից: Ես ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել անհանգստության և բարի ցանկությունների համար: Ես ինձ շատ ավելի լավ եմ զգում և այսօր լքում եմ հիվանդանոցը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցած հանգստյան օրերին շաքարախտի սրման հետևանքով աշխարհահռչակ երաժիշտը հոսպիտալացվել է: Բժիշկները Քինգի մոտ ախտորոշել էին օրգանիզմի ջրազրկում:

 

2011թ. ամերիկյան Rolling Stone ամսագիրը Քինգին ճանաչել է բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկը:

Երաժիշտ Բի Բի Քինգը դուրս է գրվել հիվանդանոցից