Մերիլին Մենսոնին ծեծի են ենթարկել համերգից հետո

17:42 • 08.04.15

Ռոք երգիչ Մերիլին Մենսոնը, ով այժմ իր վերջին՝ «Pale» ալբոմին նվիրված համերգային շրջագայության մեջ է, տուժել է բարերից մեկում ծեծկռտուքի ընթացքում, գրում է korrespondent.net-ը:

 

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ին՝ տեղի ժամանակով 2:45-ին, Կանադայի Ալբերտա շրջանում կայացած համերգից հետո: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երաժիշտը մտել է Denny’s անվանումով հաստատություն ուտելու համար, և այնտեղ նրա վրա է հարձակվել հարբած մի տղամարդ:

 

Ոստիկանությունում հրաժարվել են նշել ծեծկռտուքի մասնակիցների անունները, հայտնի է միայն, որ 46-ամյա Մենսոնը նրանց թվում է եղել: Ականատեսները պնդում են, որ Մենսոնին են մոտեցել երկու աղջիկներ՝ խնդրելով լուսանկարվել նրանց հետ, բայց մերժում են ստացել: Դրանից հետո երաժիշտն անպարկեշտ է արտահայտվել նրանցից մեկի հասցեին, ինչը գրավել է հաստատության այցելուներից մեկի ուշադրությունը: Հարբած տղամարդը սկսել է պաշտպանել աղջկան և հարվածել է Մերիլինի դեմքին:

 

Մենսոնի մամուլի ծառայությունում հերքում են տեղեկությունը, թե նա վիրավորել է աղջկան: Համաձայն նրա ներկայացուցչի խոսքերի՝ աղջիկները մոտեցել են լուսանկարվելու համար, իսկ հարբած տղամարդը հայտնվել է և հարձակվել երաժշտի վրա՝ առանց որևէ պատճառի:

 

Մերիլին Մենսոնին ծեծի են ենթարկել համերգից հետո