Թուրք ուսանողներն Օտյան և Պարոնյան են բեմադրելու

19:11 • 08.04.15

Բողազիչի համալսարանի ուսանողներն այսօր հանդիսատեսին են ներկայացնելու «Մի երեկո՝ Բերայում» ներկայացումը, տեղեկացնում է «Ակօս» թերթի կայքը:

 

Հայ գրականության երկու նշանավոր երգիծաբանների՝ Հակոբ Պարոնյանի ու Երվանդ Օտյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված ներկայացման առաջին ցուցադրությունը տեղի կունենա այսօր:

 

Համալսարանի ուսանողները 2014-2015 ուս. տարվա շրջանակներում պատրաստած իրենց առաջին ներկայացումը ներկայացրել են հայ երկու մեծանուն գրողների գործերի հիման վրա:

 

Ներկայացումներ են լինելու նաև ապրիլի 12-ին, 13-ին, 14-ին, 15-ին, ինչպես նաև՝ ապրիլի 24-ին ու 26-ին:

Թուրք ուսանողներն Օտյան և Պարոնյան են բեմադրելու