Դենիել Ռեդքլիֆին առաջարկել են խաղալ GTA տեսախաղի ստեղծողի դերը
BBC ընկերությունը դերասան Դենիել Ռեդքլիֆին առաջարկել է Grand Theft Auto (GTA) քրեական տեսախաղի ստեղծման մասին ֆիլմում կատարել գլխավոր դերը, գրում է The Hollywood Reporter-ը:
Ռեդքլիֆը կխաղա Սեմ Հաուզերի դերը, ով համակարգչային խաղը մշակող Rockstar ստուդիայի հիմնադիրներից մեկն է:
Ֆիլմի սցենարը հիմնված է լինելու իրական դեպքերի վրա և պատմելու է Հաուզերի և փաստաբան Ջեք Թոմսոնի միջև վեճի մասին:
Նկարահանումները ղեկավարելու է ռեժիսոր Օուեն Հարիսը: Նշվում է, որ ֆիլմի նկարահանումները նախատեսված է սկսել ապրիլի 20-ին:










