Ռոբերտ Դե Նիրոն կմարմնավորի Ferrari ընկերության հիմնադրին

11:55 • 09.04.15

Օսկարակիր դերասան Ռոբերտ Դե Նիրոն կկատարի Ferrari ընկերության և համանուն ավտոմրցարշավային թիմի հիմնադիր Էնցո Ֆերարիի դերը, այդ մասին պատմել է դերասանն իտալական Il Messaggero թերթին տված հարցազրույցում, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել յուրահատուկ մարդու կյանքը, ով հեղափոխություն է իրականացրել ավտոմոբիլների աշխարհում։ Ես կկատարեմ մեծ գործարարի դերը, ով հիմնել է ամբողջ աշխարհում հայտնի ավտոշինարարական ընկերությունը»,- ասել է 71-ամյա դերասանը։

 

Դե Նիրոյի խոսքով՝ նոր ֆիլմի նկարահանումները կսկսվեն մոտ ապագայում, և մեծ մասը կանցկացվեն Իտալիայում։

 

Իտալացի հայտնի պրոդյուսեր Ջանի Բոցակին, ով երկար տարիներ աշխատել է Հոլիվուդում, նշել է, որ Դե Նիրոյի մասնակցությամբ ֆիլմը կկոչվի «Ֆերարի» և կներառի 1945-1980-ականներն ընկած ժամանակահատվածը։

Ռոբերտ Դե Նիրոն կմարմնավորի Ferrari ընկերության հիմնադրին