Հանրահայտ «Քրոնոս» քառյակը կժամանի Երևան
Ապրիլի 29-ին լեգենդար «Քրոնոս» քառյակն է ժամանելու Երևան: Մասնագետների գնահատմամբ` այն իրենից ներկայացնում է այլ ուղղություն և որակ լարային քառյակների համաշխարհային պատմության մեջ: «Քրոնոսը» ցանկալի հյուր է աշխարհի ցանկացած փառատոնի համար, և հատկանշական է, որ քառյակն իր վերաբերմունքն է արտահայտելու Ցեղասպանության առիթով՝ «Քրոնոսը» նոր գործ է պատվիրել հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր Մարի Կույոմջյանին: Այդ ստեղծագործության համաշխարհային պրեմիերան տեղի կունենա «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում: Տարվա ընթացքում այլ մեծանուն երաժիշտների համերգներ էլ կլինեն Հայաստանում:










