Քրիստեն Ստյուարտն այսօր նշում է 25-ամյակը (լուսանկարներ)

13:17 • 09.04.15

«Մթնշաղ» ֆիլմաշարի աստղ, ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտն ապրիլի 9-ին նշում է ծննդյան 25-րդ տարեդարձը, գրում է gazeta.ru-ն:

 

Քրիստեն Ստյուարտը ծնվել է Լոս Անջելեսում: Նրա ընտանիքը տեղափոխվել է Կոլորադո, իսկ հետո նա նորից վերադարձել է Լոս Անջելես, որտեղ որ նրա հայրն էր, աշխատել է որպես տնօրենի օգնական, պրոդյուսեր, ինչպես նաև բազմաթիվ շոուների տնօրեն Fox հեռուստաալիքում:

 

Նա հայտնի է դարձել «Մթնշաղ» ֆիլմում նկարահանվելուց հետո։

 

Այնուհետ նկարահանվել է «Մթնշաղ։ Սագա։ Նորալուսին» (2009) և «Մթնշաղ։ Սագա։ Խավարում» (2010) ֆիլմերում։

 

Ստյուարտն առաջին անգամ բեմ է բարձրացել Սուրբ Ծննդյան տոնի առիթով դպրոցական բեմականացման ժամանակ, որտեղ իրեն նկատել է մի գործակալ, ով համոզել է ծնողներին, որ Քրիստենը ֆիլմերում նկարահանվի:

 

Քրիստեն Ստյուարտն այսօր նշում է 25-ամյակը (լուսանկարներ)