ԱՄՆ-ի Փրովիդենս քաղաքում Ցեղասպանության 100-րդ տարելիցը կհիշատակվի ցուցահանդեսով

10:50 • 09.04.15

Ամերիկյան Փրովիդենս քաղաքի Studio Z պատկերասրահում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ցուցահանդես կբացվի` «Հայոց ցեղասպանության 100- ամյակ» խորագրով: Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն բարձր արվեստի նմուշներ ու արխիվային նյութեր:

 

Ինչպես նշում է providencejournal.com-ը, պատկերասրահի տնօրեն Բերջ Զոբյանը, ով ծագումով հայ է, անչափ հպարտ է իր արմատներով: Զոբյանը ջանք չի խնայում ամերիկացիներին ժամանակակից հայ և ամերիկահայ նկարիչների, լուսանկարիչների աշխատանքներին ծանոթացնելու համար:

 

Աղբյուրը նկատում է, որ այս ամիս Զոբյանը «հայկական» ցուցահանդես կազմակերպելու ավելի ծանրակշիռ պառճառ ունի` լրանում է 1915թ. տեղի ունեցած ցեղասպանության 100-րդ տարելիցը:

ԱՄՆ-ի Փրովիդենս քաղաքում Ցեղասպանության 100-րդ տարելիցը կհիշատակվի ցուցահանդեսով