Ջեյ Զին իր և Բեյոնսեի հարսանյաց արարողությունից կարճատև տեսանյութ է հրապարակել Instagram-ում (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկացի ռեփեր Ջեյ Զին Instagram-ում հրապարակել է իր և Բեյոնսեի հարսանյաց արարողությունից կարճատև տեսանյութ՝ նրանց ամուսնության 7-ամյակի առիթով, գրում է The Daily Mail-ը:
Չնայած երկու երաժիշտների համաշխարհային հռչակին, Ջեյ Զին և Բեյոնսեն մեծավմասամբ գաղտնի են պահում իրենց անձնական կյանքը:
Այս տեսանյութը երկրպագուների համար հազվադեպ հնարավորություն է տեսնելու հարսանիքի կադրերը, մինչ զույգը նշել է տարեդարձը Հավայան կղզիներում:
2008 թվականին Բեյոնսեն և Ջեյ Զին հարսանյաց արարողություն են կազմակերպել՝ չհայտարարելով դրա մասին: Ամուսնությունից առաջ զույգը հանդիպել է վեց տարի: Արարողությանը ներկա է եղել 40 հյուր:
Տեսանյութում Բեյոնսեն երկար ավանդական սպիտակ զգեստով է, այնուհետ Ջեյ Զին հսկայական ադամանդով մատանի է դնում նրա մատին, ինչից հետո զույգը քայլում է հյուրերի մեջտեղով՝ մինչ վերջիններս ծաղիկների թերթիկներ են լցնում նրանց վրա:
Ամուսնությունից երեք տարի անց Բեյոնսեն ցուցադրել էր իր հարսանեկան զգեստը «I was Here» երգի տեսահոլովակում:


















