Փառատոնային կառավարման եռօրյա ինտենսիվ դասընթաց կանցկացվի՝ «Փառատոնային ընթերցումներ» խորագրով

13:02 • 10.04.15

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը Եվրոպական փառատոնային ասոցիացիայի հետ համատեղ ս.թ. ապրիլի 11-13-ը կազմակերպում է  փառատոնային կառավարման եռօրյա ինտենսիվ դասընթաց «Փառատոնային ընթերցումներ» խորագրով: 

«Փառատոնային ընթերցումները» դասախոսությունների շարք է, որն ուղղված է փառատոնային կառավարման առանձնահատկությունների ծանոթացմանը։ Վերջինս նպատակ ունի հայ մասնակիցներին ներկայացնել փառատոների կարևորությունը հասարակության մշակութային կյանքում և արվեստի զարգացման գործում: 

Դասընթացի շրջանակներում Հայաստան ժամանած փառատոնային կառավարման առաջատար մասնագետները կծանոթացնեն փառատոների կառավարման համակարգին, նորագույն մոտեցումներին, ինչպես նաև կկիսվեն իրենց աշխատանքային հմտություններով և միջազգային փորձով:

Մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել մի շարք մշակութային միջոցառումների, ինչպես նաև ունենալ հանդիպումներ արվեստագետների հետ։

Փառատոնային կառավարման եռօրյա ինտենսիվ դասընթաց կանցկացվի՝ «Փառատոնային ընթերցումներ» խորագրով