«Եվրատեսիլի» հյուրերն անվճար կերթևեկեն հասարակական տրանսպորտով
Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթի հյուրերը կկարողանան անվճար օգտվել հասարակական տրանսպորտից, հայտարարել է ORF հեռուստառադիոընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Մարտին Բիդերմանը, ով զբաղվում է մրցույթի կազմակերպչական հարցերով, գրում է РИА Новости-ն։
«Այս տարի առաջին անգամ մենք որոշել ենք «Եվրատեսիլն» էկոլոգիապես մաքուր մրցույթ դարձնել՝ green event: Դա կվերաբերի հյուրանոցներում տեղավորելուն և հասարակական տրանսպորտին, ինչպես նաև՝ աղբի վերամշակմանը։ Հասարակական տրանսպորտը կլինի անվճար «Եվրատեսիլի» հյուրերի համար»,- ասել է Բիդերմանը։
Նա պարզաբանել է, որ մրցույթի որոշակի շոուների համար գնված տոմսերը կգործեն որպես տրանսպորտի ուղեվարձ միայն տվյալ իրադարձության օրը, այլ ոչ թե ամբողջ ընթացքում։










