Բանականության ձայներ Արցախից. «Թուրքը Ղարաբաղը չի թամբի` մի ձին մի թամբ է ունենում»
Ինձ համար պատերազմում որդի կորցրած մայրը մասնագիտական զրույցի թեմա չէ։ Ես ոչ հարց ունեմ նրան, ոչ էլ՝ ասելիք։ Կարող եմ հետը լռել, լաց լինել, բայց զրուցել՝ երբեք։ Երբ հադրութցիներն ինձ խորհուրդ տվեցին գնալ Ազոխ գյուղ և հանդիպել 78–ամյա Օլյա Ավանեսյանին, ընկան կնոջ գեղեցկության, բազմաշնորհության հետևից և մի ակնարկ էլ չարեցին, որ նա միանգամից երկու որդի է տվել այս պատերազմին։ Եվ ինչ լավ է, որ լռեցին այդ մասին. հակառակ դեպքում ես երբեք էլ չէի իմանա, թե ինչ կարելի է անել, երբ քեզ վերջնականապես տակով է անում աշխարհի ամենամեծ ցավագունդը։ Երբ արդեն սա գիտես, հողի վրա քեզ համար միշտ էլ ապրելու և խնդալու տեղ կգտնես։ Հա, նաև խնդալու, օրինակ՝ նոր լվացքի մեքենայի վրա, որ փորձեց խցկվել այս տիկնոջ կյանք, բայց ուժը չպատեց կամ թուրքի վրա՝ համարյա նույն պատճառով կամ ասենք թոռանդ վրա, որ համակարգչի առաջ այնքան է ուռել ու թմրել, որ տատն իրենից վարժ է հաշվում և իր գրած շարադրություններով թոռան օրագրում հինգ ստանում։ Բա ամենածիծաղելի մարդուն ինչու թաքցնեմ. ի վերջո խնդալ նաև Երևանից Ազոխ հասած ձեր լրագրողի վրա, որ ուզում էր քաշքշել այս խորագետ տիկնոջ սիրային նամականու և առաջին գիշերվա փեշերից և այնպիսի մի դիպուկ հարված ստացավ քթին, որ մինչև կյանքի վերջն էդ քիթն ուզի էլ, էլ չի կարող տնկվել։ Ինձ մնում է այս կապակցությամբ ասված նրա խոսքը մեջբերել և լռել.«Բա դու հիմա ի՞նչ ես ուզում, որ ես մի լվի համար իմ ամուսնական վերմակն էրեմ, խորովե՞մ։ Բա աբուռս գդալ-գդալ հավաքել եմ, որ շերեփով շուռ տա՞մ։ Քո գործն էդ ինչ գործ ա, մի քար ես գցում, որ էդ քարով սաղ երամը իրարահան անե՞ս։ Բա դա գործ ա՞։»
-Վերջապես ես քեզ գտա.ասում են՝ մի Հադրութ է, մի հազարփեշակ, գեղեցկուհի Օլյա։ Որ գյուղը գնացի, մեծ ու փոքրով քո գովքն էին անում։ Եկել եմ իմանամ քո հունարն էդ ի՞նչ է, որ էդպիսի լավ անուն ես հանել։
–Տուն եկեք, տուն. գարունքվա գառն ա գովական, աշունքվա հավը։ Օլյայի ինչն ա մնացել գովական, է՜, 78 տարեկան եմ արդեն։ Դու ինչ Օլյա ես տեսնում հիմա, որ ինչ իմանաս։
–Սիրուն, ժիր էլ Օլյա է ։ Ձեռքերդ էնքան նման են մորական տատիս ձեռքերին։ Կարո՞ղ է, աշխատող, եփող–թափող կանանց ձեռքերը մի օր անպայման իրար են հավասարվում։
–Դե կաց էս ձեռքերովս մի համով խաշիլ եփեմ՝ կեր, թանն էլ հարած՝ պատրաստ։
–Սպասի, խաշիլը տնաքանդություն է՝ ահագին յուղ է տանում։ Ասում են՝ խաշիլը ամեն եկողի առաջ չեն փռի։
–Շատը շատ բան կասի. երկու ձեռքը նրա համար է, որ մեկով աշխատի, էն մյուսով էլ տա։ Բա ասում ես, ոնց ես շենում էդ անունը հանել։
–Հա, ո՞նց ես հանել։
–Համ բոլոր պատմավեպերը կարդացել եմ, համ էլ 5 բաղուբոստան եմ պահել, ապրանք եմ պահել՝ էծեր, գառներ, խոզ, ոչխար, 8 էլ երեխա։
–Օլյա ջան, բա էդ ինչո՞ւ սկզբում ապրանքն ես ասում, հետո նոր 8 երեխաներին։ Կով ու խոզին ինչու երեխաներից առաջ գցեցիր։
–Ապրանքն առաջ գցեցի, որովհետև ապրանքն ա երեխան պահողը։ Բա առանց էդ անասունի, Օլյայի հունարն ինչ էր, որ 8 երեխա պահեր: Ես հա՛մ բաղերն եմ պահել, հա՛մ 40-ով ղազ եմ պահել, համ էլ՝ էդքան ապրանք: Տնտեսուհին քիչ ա է, պիտի տնտեսվար էլ լինես։
–Քո կարծիքով, մարդու կյանքի իմաստն ի՞նչ է:
-Երկու ոտավորն ապրում ա, որ անուն ձեռք բերի, որ մեռնի հետևից փիսը չասեն, չոռ չչափեն: Մարդ կա սաղ ա, բայց մեռածի հաշիվ ա: Ում ա պետք։ Չաշխատող մարդու ջանն էլ ա փչանում, հոգին էլ։ Մարդու կյանքի իմաստն էն ա, որ մեռնելուց հետո էլ իրան սիրեն, որ իրա հոգին չչարչարվի, դժոխք չգնա ու էրվի։
-Դու քո կյանքում սիրահարվե՞լ ես։
-Վույ, աղջի, սուս, սուս կաց, ամոթ ա տենց բաները։
–Սերն աշխարհի ամենալավ բանն է, ինչո՞ւ է ամոթ։
–Բա աբուռս գդալ–գդալ հավաքել եմ, որ շերեփով շուռ տա՞մ։ Ես երեխա եմ եղել, որ ինձ ամուսնացրել են. սիրահարվելը չեմ իմացել ինչ ա: Բայց քեզ մի բան պատմեմ. էն փոքր աղջիկս մի քիչ քեզ նման ա։ Մի օր եկավ, թե՝ քո սիրահարական նամակները կարդացել եմ: Վո՜ւյ, ասի, ձենդ կտրի, այ անաբուռ։ Ամաչել եմ է՜, ասի էս գետինը եղունգով մաշկեմ, մտնեմ մեջը։
–Բա էդ ի՞նչ նամակներ էին, դո՞ւ էիր գրել։
–Բոլ ա, բոլ, վույ. Ես քյորփա երեխա սիրահարական նամակներ կգրե՞մ բա։ Էն տափը մտածն էր գրել, էն ժամանակ նշանված էինք, ինքն էլ Բաքու էր։ Ինքը լրիվ հայիլ–մայիլ էր կտրել, սիրահարվել ու սիրուն–սիրուն նամակներ, ոտանավորներ էր գրում։ Բա էն սկսեսուրս է՜, սկսեսուրս։ Ամեն օր գալիս էր՝ թե իմ տղի սիրտը չկոտրես: Ես էլ էդ ժամանակ, մի սիրուն, պատկեր, տոմսով տեսնելու աղջիկ։
-էդպես էլ գրել է, որ քեզ սիրո՞ւմ է։ Առաջ տղաներն էդ բանն էդպես ուղիղ ասո՞ւմ էին։
-Ախր ինքը մեղավոր չէր։ Ես էնքա՜ն սիրուն էի, որ ով տեսնում, սիրահարվում էր: Դրանք չէին ասում, բայց ես զգում էի նայվածքից, շարժուձևից: Բայց ես գլուխս սկի գետնից էլ չէի կտրում, որ տեսնեմ անցնողը շո՞ւն է, թե՞ մարդ: Ես մաքուր եմ եղել միշտ: Դե արդեն ամեն ինչ պարզ էր, թե ես ում տուն եմ հարս գնալու:
-Բա որ ամուսնացար, ամուսնուդ հետ առաջին անգամ գլուխներդ մի բարձի դրիք, մի վերմակի տակ մտաք, չվախեցա՞ր, ի՞նչ էիր մտածում էդ պահին։
-Է՜, ամոթ, ամոթ: Աղջի, էդ ժուռնալիստի հարց ա բա, մեր գյուղից, ապրուստից բանից հարցեր տուր էդ ի՞նչ խուլիգանական հարցեր ես տալիս։
–Այ Օլյա ջան, դու ինձնից լավ գիտես, որ ամեն գործ իր գաղտնիքներն ունի։ Իմ գործն էլ քո հաց թխելու պես է համարյա, դեռ խմորն եմ բացում, որ հետո էն քաղաքական բարդ հարցերը հերթով կրակի տանք։ Դու մի շտապի, գունդ–գունդ բացելու ենք էս խմորը։ Տատս էլ պակաս աբուռով կնիկ չէր, բայց իր առաջին գիշերվա բոլոր գաղտնիքներն ինձ պատմել է։
–Բա դու հիմա ինչ ես ուզում, որ ես մի լվի համար իմ ամուսնական վերմակն էրեմ, խորովե՞մ։ Քո գործն էդ ինչ գործ ա, մի քար ես գցում, սաղ երամը իրարահան անո՞ւմ։ Բա դա գործ ա՞։ Ես իրան ինչ կարող էի անել: Դե այդպես պառկեցինք կողք-կողքի, ինչ անեի, դուրս գայի փախչեի, թե նամուսո՞վ եմ։ Եթե ուզում ես ճիշտն իմանաս, կռվեցի հետը։ Ես երեխա էի՝ 10-րդ դասարան: Նա էլ արջի պես՝ կոպիտ-կոպիտ: Երկու օր չէի խոսում հետը: Բայց հետո լավ էր շատ. 3 օր ու գիշեր հարսանիք արին՝ կուրկուտը փռած, խաշլաման: Ամեն ինչը բոլ-բոլ: Բայց դե ինքը՝ Ավանեսյան Սուրենը շատ խանդոտ էր: Ասում էր՝ ոչ մեկը չպիտի քեզ տեսնի: Ինքը լավ աշխատող մարդ էր, բայց դե մի քիչ սերը գցել էր արաղին: էհ, ամեն ինչի մերը ձագ կբերի, արաղի ձագը մեր կբերի:
-Լավ, որ քո սրտով լինի՝ արի զրույցը շուռ տանք Ղարաբաղի կողմ։ Ես քեզ մի բան հարցնեմ՝ ղարաբաղցիք ուրիշներից ինչո՞վ են տարբերվում:
-Իրենց նամուսով, պատվով, աշխատասիրությամբ, իրենց հմուտ խելքով: Բա որ խելք չունենային էս 7 շրջանը մերը կլինե՞ր։
-Հիմա դա ավելի շատ խելքի՞ գործ է, թե՞ ուժի:
-Դու շատ միամիտ ես, ուժը առանց խելքի գործ անող չի: Դե էս թևս վերցրու, տար գործ արա, որ խելքը հետը չեղավ, մինչև բերան էլ չի հասնի էդ ձեռքը: Խելոք ղեկավարներ, լավ էլ խելոք զինվորներ են եղել, դրա համար էլ հաղթանակը տարել ենք:
-Հիմա այս ղեկավարներից, պրեզիդենտներից ո՞վ է ամենախելոքը:
-Ավոն, Ավոն էր ամենախելոքը: Մյուսներն էլ լավն էին, բայց ամենախելոքը Ավոն էր: Խելքով ու խղճով էր նա, իսկական ղարաբաղցի հերոս։
-Բա նա ղարաբաղցի չէր, է՜։
-Էն որ մեր հողը պաշտպանել ա, կռվել ա, բոլորից էլ լավ ղարաբաղցի ա. Մենք Ավոյին ղարաբաղցի ենք հաշվում:
-Բա էն ծնունդով ղարաբաղցի ղեկավարներից ո՞վ է ամենախելոքը:
-Էդ լսե՞լ ես, որ ասում ա՝ ագռավի ճուտը ինչքան էլ գեշ լինի, էլի իրա մոր համար ամենասիրունն ա: Ես ինչ ասեմ, այ բալա։ Էստեղ էլ են ասում, որ կռվից հետո շատերը ագահություն էլ են արել: Բայց դե հաղթանակը հո տարել են, ուրեմն խելոք են: Փիսս ա գալիս, որ դրանց թալանչի են ասում: Էն պատմավեպերը, որ կարդում ես, իսկական իրանց վրա ա գրված, որ ամեն ինչ զոհել են հանուն էս մի թիքա հողի: Բայց Հայաստանում վատ բանե՞ր են ասում իրանց մասին: Դու ինձ ասա, դե հենա կարգին, մարդավարի խոսում ենք իրար հետ։
-Դե լավն էլ են ասում՝ վատն էլ: Մարդը եթե լավ չի ապրում իշխանությանը կգովի՞։
-Ես քաղաքից խաբար չեմ, չեմ իմանում ոնց են ապրում, ինչ են ասում: Բայց ափսոս են, ափսոս: Դու չգիտես, թե նրանք ինչ հերոսություններ են արել էստեղ, թուրքը մեզ տակով կաներ, որ էն Սամվել Բաբայանը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, էն Վազգեն Սարգսյանը մեզ տեր չկանգնեին: Քյալա են տվել է՜, քյալա։
-Հիմա քո գյուղի վիճակը էդ հաղթանակից հետո լավացե՞լ է, թե՞ վատացել:
-Ազոխը աշխատող գյուղ ա, էն մյուս գյուղերի նման չի: Էստեղ «լոդր» մարդ չկա, բայց ինչ անենք, ասա, մի գործատեղ չկա: Հիմա երեխատերը ինչ սև անի, որտեղ գնա, աշխատի, որ երեխի հացի ու կոշիկի հետևից հասցնի. աշխատանք չկա: Որ աշխատանք լիներ, սա աշխարհի ամենալավ, ամենասիրուն տեղն ա։ Հենա, մի նայի, տեսնո՞ւմ ես ինչ նախշուն տեղ ես եկել։
-Հա, շատ սիրուն գյուղ է։ Բայց դե որտեղ նայում ես, պարապ, խոպան հողեր են։ էս մարդիկ ինչո՞ւ չեն մշակում էս սիրուն հողերը, որի վրա էդքան արյուն թափվեց։ էդ ոնց ա, դու էս տարիքին բաղերից տուն չես գալիս, իսկ նրանք չեն ուզում հողին մոտ գալ։
-Իմ ձեռքը պիտի միշտ հողում լինի, հողի մեջ շաղախված։ Է՜, իմ անունը մի տուր, իմ երեսը կաշի ա, կաշի, որ ես հիմա ապրում եմ էս աշխարհքի տակին: Երկու տղաս զոհվել են, բա մարդ էրեխեքը հողի տակ կդնի, ինքը կապրի.../Լաց է լինում.Վ.Ս./
Էն մի տղաս էլ՝ մինչև հիմա վիրավոր ա. թևը լավ չի աշխատում, բայց ինքն իր ձեռքով մի բան ա սարքել, որ դրանով կացին բռնի, փետ կտրի: Բա պիտի ապրի, ինչ անի:
-էհ, էս կռիվն ո՞վ գցեց: Սրա գլխավոր մեղավորն ո՞վ է։
-Ով ա գցել, Օլյա՞ն ա գցել. թուրքն ա գցել, թուրքը։ Իմացել ա թե ղարաբաղցին մեջքը կծռի, ինքն էլ կգա, քարը կդնի մեր մեջքին։ Ուզել ա մեր երկիրը գրավի, հային վերացնի, բայց մեզ հնարավո՞ր է վերացնել: Դե թող հիմա գնա, Աստված գիտեր օձն ինչ սրտի տեր է, որ ոտքեր չտվեց նրան։ Թուրքն էլ իր օձությունն արեց ու Աստված վերևից իր դատը տեսավ։ Ինչի՞ ես ուզում մեզ կոտորես, մեր տնից մեզ հանես, թափառական դարձնես, դե հիմա էստեղ են ասել՝ անմորուքը մորուքի գնաց, ետ եկավ՝ բեղը կտրած։ Փիս, շատ փիս ժողովուրդ են դրանք:
-Բա դու մի թուրք լավ ընկերուհի չես ունեցե՞լ, բոլորն ինչպե՞ս կարող են վատը լինել, այ Օլյա ջան։
- Լավ ընկերուհի ունեցել եմ, բայց որ ինքը թանովը եփում բերում էր, ես իր աչքից թաքուն տանում էի, լցնում բոստանը, ասում էի՝ կերել եմ: Հենց սենց. Քամակով միշտ շուռ եմ տվել, թափել:
-Ինքն էլ քե՞զ էր քամակ անում, թե քո տվածն ուտում էր:
-Բա ինչ էր անում, շատ մեծ ախորժակով էլ ուտում էր, որովհետև տեսնում էր, թե ինչ մաքուր եմ ես: Բայց, դու հենա ճիշտ–ճիշտ ասում ես, դրանց մեջ լավերն էլ կային, մեզ քիրվա էին, ոնց որ հարազատ լինեինք։ Դե մին–մին սպիտակ կովն էլ ա սև հորթ ծնում։ Ինչ անեմ, մեծերն իրար ռեխից կպան, էս փոքրերը, էս լավերն էլ արանքում գնացին, կորան:
-Հիմա նրանց չե՞ս կարոտում: Չե՞ս ուզի գոնե մի անգամ նստեք, իրար հետ մի բաժակ թեյ խմեք։
-Ինչ անեմ, որ էստեղ էին, լավն էին: Հիմա գնացել, երևի իսկական թուրք են դառել: Չգիտեմ է՜. սիրտս էնքան շատ բանից ա էրվում: Բա իմ էրեխեքին ինչի՞ սպանեցին, որ լավն էին: Երեխա հալով զենքը վերցրեց, գնաց իմ տղան։ էն մեկն էլ 12 տարեկան էր հազիվ, ոնց որ մի պատկեր լիներ, ես ինչ անեմ, ասա.../ Լացում է.Վ.Ս./: Գնում եմ, գլուխս դնում եմ քարին, պատմում եմ, խոսում եմ... Մատաղ, էս կանֆետից մի հատ կեր, համով ա է՜ շատ: Ինչ անեմ...գնամ խաշիլը դնեմ կրակին։ Չէ, չէ մի արա, ադաթ ա, որ տուն մտնեն, էդ օջախի հաց կկտրեն։
-Սպասի, Օլյա ջան, բա գլխավոր քաղաքական հարցերը մնացին. Շուտով Ղարաբաղում ընտրություններ են. բա ինչ եք անելու, ո՞ւմ եք ընտրելու: Դու գնո՞ւմ ես ընտրությունների:
-Դե ինչ ընտրություն ա է՜։ Գալիս են, ժողով են անում, ասում են՝ կգնաք, էսինչին կընտրեք, վերջում էլ հենա ծափ են տալիս, պրծնում. մենք էլ գնում, էդ ֆլանին ընտրում ենք: Էդ ընտրության գործն էլ էդ ա։
–Բա էդ ֆլանի հետ մի ուրիշ ֆստան չի լինո՞ւմ, որ ինքն էլ գա, էդ ֆլանի հակառակն ասի, նրա դեմ քարոզ անի։ Թե՞ մտածում եք, բոլոր թեկածուներն էլ անկտրել ձմերուկի պես բան են, դրանց լավուվատը չի իմացվի։
-Դե որ շենից լինի, լավ կլինի, որ հորումորը ճանաչենք, տեսնենք ինչ ընտանիքի իսան ա։ Ուրիշը ուրիշի համար ա լավ, մերը՝ մեր: Բայց դե աշխարհքս հացի կռիվ ա։ Չգիտե՞ս, որ ամեն մեկին եթե թողնեն իր աշխատածն ուտի, էդ խաներն ու բեկերը սովից կմեռնեն։ Փորը աչքին բան կարա՞ հասկացնի, փորի կշտանալը զոռ չի, էդ անկուշտ աչքն ա, որ չի կշտանում։
-Ի՞նչն է մարդու կյանքում ամենակարևորը.այնքան եմ մտածել, բայց չեմ կարողացել հասկանալ։ Դու գիտե՞ս։
-Ինչի՞ չես կարողացել։ Որ հիվանդ չլինես, ջանդ սաղ լինի: Որ հիվանդ ես լինում, էրեխեքիդ աչքերի մեջ չես կարողանում նայես, ոնց որ՝ մի մեղավոր: Թող իմ էրեխեքը առողջ լինեն, մենակ էդ եմ ուզում։ Որ առողջ լինես, հացի պակասություն էլ չի լինի: Գնա անտառը կրի, լցրու տուն: Է՜ անտառում, որ ման գաս, ամեն ինչ էլ կճարես. կռացող ա պետք: Բայց որ էրեխեքից անհանգիստ ես լինում, էլ քո ապրելն ո՞ւմ ա պետք: Հենա, աղջիկս գնացել, դուրս ա եկել Թուրքիա, ինչ ա թե երկու շոր բերի, ծախի: Սիրտս էրվում ա: Բա որ էստեղ մի գործատեղ լիներ, խի՞ էր գնում, հասնում Թուրքիա։ Չկա, մի գործատեղ էլ չկա։ Հենա, մինչև ձեր գալը հետը մտքով էլի կռիվ էի անում, ասում եմ՝ դու ինչ գործ ունես էդ թուրքերի հետ, որտեղ քո ասեղը, էնդեղ էլ՝ քո թելը։
- Դու ինչի՞ց ես վախենում. թուրքից վախենո՞ւմ ես։
-Ես քեզ ասեմ, դու լավ իմացի. եթե արդար ես ոչ մեկից էլ մի վախեցի։ Ինչ եմ արել, որ վախենամ։ Բայց կացինս էլ հենա միշտ սրած՝ դռնից կախ։ Ախր էս թուրքը չի հասկանո՞ւմ, որ մեկ ա՝ Ղարաբաղը չի թամբի. մի ձին մի թամբ ա ունենում։
-Բա լավ, ե՞րբ պիտի այս երկու հարևանները լեզու գտնեն. բա իրենք կրակեն, մենք կրակենք, դրա վերջն ի՞նչ պիտի լինի, մենք էսքան զոհերի կդիմանա՞նք։
-Մի լավ ղեկավար մարդ պիտի լինի, էդ երկուսին նստացնի ասի՝ էս կռիվը պրծեք, բոլ ա, հերիք ա։ Բայց մենք ինչ անենք, թուրքը բարիշող չի: Ինքն ուզում է կրակի, կոտորի, մեր հողից մեզ քշի։ Բա դրանք պատերազմի ժամանակ իսկի իրանց զոհերին գետնից չէին վերցնում. խիղճ չունեն, խիղճ։
-Օլյա, եթե էդ հարցը քեզ տան, ասեն՝ քո խելքով, քո խղճով լուծի, ո՞նց կլուծես:
-Եթե ես լինեմ կասեմ՝ ձեր կյանքից ինչ եք ուզում, մեկ ա՝ բոլորդ էլ մի օր մեռնելու եք, ջուխտդ էլ բարիշեք, աշխատեք, ապրեք. ամեն մեկդ դեպի ձեր տուն նայեցեք: Դու քո տեղը գնա, աշխատի, ապրի, ես՝ իմ տեղը աշխատեմ, ապրեմ: Դու էլ ես մարդ, ես էլ եմ՝ մարդ, ինչ կապ ունի՝ դու թուրք ես, ես՝ հայ: Բայց մարդ ենք, չէ՞, մի անգամ ենք էս աշխարհ գալիս։ Բա կարելի ա՞ էսքան էրեխա սպանեն։ Բա ամեն մեկին էլ մի մեր ա էլի բերել, արտասուքով պահել, մեծացրել, ինչի եք իրար կրակում, սպանում։ Իրանց փորացավն էն ա, որ իրանց տանուլ տվածը հետ բերեն։ Դե հիմա իմ երկու երեխան բեր, տուր ինձ, որ չես կարողանում, ուրեմն՝ հաշտվի: Ինքն իմ էրեխեքի արյունով շաղաղված էս հողն ա ուզում հետ, ես էլ ասում եմ՝ դե երկու տղիս նորից տուր ինձ: Հայաստանը էնքան հող ա տանուլ տվել, բա ինչի՞ մեկը չի բերում տա մեզ։
-Օլյա ջան, դու նկատած կլինես, մարդիկ, աշխարհը փոխվե՞լ է, թե՞ էլի էն հին աշխարհն է։
-Ես քեզ ասեմ, էս կոմպյուտերը բոլորին հիմարացրել ա, բոլորի գլուխը տարել: Էս ինչ ա լինելու էս աշխարհքի հալը՝ էրեխեքն անգամ հաշվելն էլ են մոռացել: Դե հիմա ինձ ինչ թիվ տաս մի րոպեի մեջ գումարեմ, հանեմ, իսկ հիմիկվա դպրոցականները մաթեմատիկա չգիտեն, էդ հաշվիչների պատճառով բոլորն անգրագետ են դառել։ Ես հիմա իրանցից խելոք եմ: Գալիս ա, թե՝ տատի, մի շարադրություն գրի. Ճարս կտրած՝ գրում եմ, դնում ձեռքին։ Դասատուն էլ էն օրն ասել ա, թե էս հինգն էլի Օլյա տատիկիդ եմ նշանակում։ Դե դասատուն էլ ա տեսնում, որ էս էրեխեքին էս կամպյուտերները լրիվ գժվացրել են։
–Քո կարծիքով, էդ ինչ կա էդ կոմպյուտերների մեջ, որ բոլորին էդպես գրավում, տանում է։
-Մարդու խելքը մաղող բան ա։ Դա եթե դա լավ բան լինի՝ բարությունը, մարդկությունը կավելանա, ոչ թե օր–օր կպակասի։ Մեծից փոքր՝ չըխք հա չըխք։ Էս թոռս մնում մնում է թե՝ տատի, գլուխս ցավում ա: Չհասկացա, թե էս ցավն ով բերեց, գցեց էս մաքուր ձորերը։ Գիտե՞ս, էլ իրար հետ նստել, խելք խելքի տալ չկա, իրար հետ հացի նստել չկա։ Դա տունքադիչ ա, իմ աչքի գրողն ա, է՜։
-Բայց բջջային հեռախոսը լավ բան է, չէ՞։
-Չէ, չէ, չէ ։ Ես ո՛չ ունեմ, ո՛չ էլ ուզում եմ ունենամ։
-Բա գյուղացիք բոլորը ունենան, դու՝ չէ՞:Բա դու հետ մնա՞ս։
- Օլյան հետ մնացող չի, ես ուր եմ գնում, որ դրանով էլ խոսամ. կա՛մ տունն եմ, կա՛մ բոստանում: էս գյուղն ի՞նչ ա, հենա բռիս մեջ։ Մարդու հետ աչքը աչքին կխոսան է՜. նայվածքից ավելի շատ բան գլխի կընկնես, քան խոսվածքից։ Էդ բոլորը որ էդ հեռախոսներով են իրար հետ խոսում, դրա համար էլ մեր օրը սենց սև ա։ Կարճ–կարճ խոսում են, պրծնում. այ մարդ, մի եկ, դուռս բաց արա մարդավարի, աչքս աչքիդ տեսնի, բալքի մի արտասուք կա միջին։
-Իսկ այս նոր լվացքի մեքենաներից ունե՞ս:
-Հա, ամենալավը: Բայց առաջին անգամ որ միացրել են, ծիծաղել եմ է՜: Կանչել եմ հարևաններին, թե մի սրան տեսեք, սա եկել ա, թե Օլյայի հետ մրցույթ մտնի։ Բայց դե երկու ժամ տարավ, բերեց, էս կողմ ֆռռաց, էնկողմ ֆռռաց՝ ղըրթ հա ղըրթ, ասի՝ ես դրա երկու ժամվա արածը տասը րոպեում կանեմ։ Տղես ասում ա՝ այ մամ, լվացքդ տուր իրան, թող անի դու գնա քո գործին։ Ասել եմ, ես դեռ չեմ մեռել, որ իմ լվացքը տամ ուրիշն անի. էն կնիկը, որ ձեռքով լվացք չարեց, կժանգոտի, կհիվանդանա, մատները կչռվեն։ Հարսին ասել եմ՝ ես առանց էդ մեքենայի 8 երեխա եմ պահել, դե իմ կեսի չափ էլ դու բեր, որ էդ թանկուկրակ ավտոն ինձնից լավն ա։ Տեսնեմ կբերի՞։ Դե որ տան լվացքն էլ ավտոյով եք անում, բա էս երեխեքի օրգանները խի՞ եք էդ փամփերսների մեջ խաշացնում, վաղը դրանք ո՞նց երեխա կբերեն, ոնց մեզ զինվոր կտան։ Բա Ղարաբաղին զինվոր ա է պետք, զինվո՛ր։
–Օլյա, կարծում ես մի երկու տասնամյակ հետո էլ է մեզ շատ զինվոր պետք լինելու։ Այսինքն, չե՞ս հավատում, որ այս հարցը շուտով կկարգավորվի։
–Բա դե մի նայի էս ինչ սիրուն երկիր ա։ Սրա համար միշտ էլ կռիվ ա եղել ու էլի կլինի։ Բա ես էլ եմ մի նախշուն աղջիկ եղել, գիտեմ, նախշունից ո՞վ աչքը կկտրի։
Զրուցեց ՎԱՐԴուհի Սիմոնյանը
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Քաղաքականություն 09:03 • 22/11 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների նկատմամբ, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար:
-
Տնտեսություն 11:13 • 22/11 Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում, բայց մենք քիչ ենք. ներգաղթյալները ՌԴ-ի համար անհրաժեշտություն են. Պեսկով «Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք զարգացման բոլոր ծրագրերը, իհարկե, մեզ պետք են աշխատողներ։ Մենք միայն ողջունում ենք նրանց գալը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
-
Ժամանց 10:52 • 22/11 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ընկերության համահիմադիր Ալեքսիս Օհանյանը սոցցանցերում իր հետևորդների համար պատմական ակնարկ է հրապարակել՝ ցույց տալով մ.թ.ա. 95թ. հատված հազվագյուտ հայկական մետաղադրամ՝ հայոց արքա Տիգրան Մեծի պատկերով:
-
Իրադարձային 09:53 • 22/11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին. հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, ոստիկանության կապիտան, և մինչև 2025 թվականի հունիսը զրկված է եղել վարորդական իրավունքից:
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Քաղաքականություն 18:45 • 21/11 Թուրք-ադրբեջանական տարաձայնությունները՝ էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 13:54 • 16/11 Օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպը տարբերվում էր նախորդ բոլոր դեպքերից. Աբրահամյան Դժվար է մտաբերել, թե այս ողբերգությունից առաջ, արդյո՞ք ՌՈ-ում երբևէ նման դեպքը տեղի է ունեցել, թե՞ ոչ: Ես ինքս չեմ մտաբերում: Եթե նման բան նույնիսկ արձանագրվել է, ապա անհիշելի ժամանակներում:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Տնտեսություն
-
09:22 • 22.11.24 Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
13:12 • 22.11.24 Ռոդրին նշել է, թե երբ է ակնկալում վերականգնվել
-
12:35 • 22.11.24 Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
15:05 • 22.11.24 Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
-
14:21 • 22.11.24 Թրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվի