Gucci նորաձևության տունը վերականգնել է «Ռոքքոն և նրա եղբայրները» ֆիլմը (լուսանկարներ)
Gucci նորաձևության տունը շարունակում է համագործակցությունը ռեժիսոր Մարտին Սկորսեզեի The Film Foundation հիմնադրամի հետ։ Այս անգամ հանրությանը կներկայացվի Լուկիանո Վիսկոնտիի «Ռոքքոն և նրա եղբայրները» ֆիլմի թարմացված տարբերակը։ Պրեմիերան կկայանա Կաննի կինոփառատոնում, գրում է buro247.ru-ն։
Gucci-ն Սկորսեզեի հիմնադրամի հետ աշխատում է արդեն ավելի քան 10 տարի։ Այս ժամանակահատվածում համատեղ ջանքերով նրանք վերականգնել են տասնյակ ֆիլմեր։
Այս անգամ նրանք աշխատել են Վիսկոնտիի «Ռոքքոն և նրա եղբայրները» ֆիլմի վրա (1960)։ Այն պատմում է Պարոնդի ընտանիքի պատմությունը և հիմնված է 2 եղբայրների՝ Ռոքքոյի և Սիմոնի վեճի վրա, ովքեր փորձում են գրավել Նադյա անունով աղջկան։
![]()













