Ներկայացվել է Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ վերջին ֆիլմի թրեյլերը, որում նա հանդես է գալիս շան դերում (տեսանյութ)
Թողարկվել է Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ վերջին ֆիլմի թրեյլերը: Ռեժիսոր-սցենարիստ Թերի Ջոնսի նոր «Բացարձակապես ամեն ինչ» (Absolutely Anything) խորագրով կատակերգությունում, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 14-ին, Ուիլյամսը հնչյունավորել է խոսող շանը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Deadline-ին հղումով, կինոֆիլմի սյուժեի համաձայն` այլմոլորակայինները սովորական ուսուցիչ Սայմոն Փեգին յուրահատուկ ունակություններով են օժտում` անել այն ամենն, ինչ ցանկանա: Ռոբին Ուիլյամսն էլ հնչյունավորել է գլխավոր դերում հանդես եկող Դենիս անունով շանը:










