Բոլիվուդի աստղը մեղավոր է ճանաչվել անօթևանի մահվան համար

13:53 • 06.05.15

Հնդկաստանում դատարանը Բոլիվուդի աստղ Սալման Խանին մեղավոր է ճանաչել անօթևան մարդու մահվան համար, ով մահացել է Մումբայում 2002 թվականի սեպտեմբերին՝ ընկնելով դերասանի մեքենայի տակ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Դատավորը վճռել է, որ դերասանը եղել է ավտոմեքենայի ղեկին և ավտովթարի պահին անսթափ վիճակում է եղել:

 

Խանը պնդել է, որ ավտոմեքենան վարել է իր վարորդը:

 

Դատավճիռը դեռ չի հրապարակվել: Դերասանին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Ինչպես սպասվում է՝ Խանը կբողոքարկի վճիռը, ինչը կարող է գործը ձգձգել ևս մի քանի տարով:

 

Սալման Խանը Բոլիվուդի ամենահայտնի դերասաններից է, ով նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում: