Մոսկվայում կարող է տեղադրվել Մայա Պլիսեցկայայի արձանը
Մոսկվայի իշխանությունները կարող են քաղաքում տեղադրել օրերս կյանքից հեռացած աշխարհահռչակ բալետի պարուհի Մայա Պլիսեցկայայի արձանը։
«Կարծում եմ՝ Մոսկվայում պետք է կանգնեցվի Պլիսեցկայայի արձանը: Այն պետք է գտնվի Մեծ թատրոնից ոչ հեռու, քանի որ հենց այդ թատրոնին է նա նվիրել իր ստեղծագործական կյանքի մեծ մասը»,- մեջբերում է gazeta.ru-ն Մոսկվայի քաղդումայի հուշարձանային արվեստի հարցերով հանձնաժողովի ղեկավարի խոսքերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հանձնաժողովը պատրաստվում է քննարկել արձանի տեղադրման հարցը հունիսի կեսերին:
Հիշեցնենք, որ Մեծ թատրոնի լեգենդար պրիմա պարուհին մահացել է 90 տարեկանում` սրտի նոպայից:










