ԱՄՆ-ում ու Եվրոպայում վաճառքի են հանվել «Աստղային պատերազմներին» նվիրված ուգգիները (լուսանկարներ)
Ամերիկյան UGG ընկերությունը ներկայացրել է Star Wars X Ugg կոշիկի նոր հավաքածուն, որը նվիրված է ռեժիսոր Ջորջ Լուկասի հանրահայտ «Աստղային պատերազմներ» կինոսագային:
Ինչպես նշում է lenta.ru-ն, վաճառքի են հանվել Դարթ Վեյդերի ուգգիները:
Հավաքածուում ներառված է կոշիկի 8 մոդել` 2 կանացի, 3 տղամարդու, 2 մանկական և 1 նմուշ` նախատեսված նորածինների համար:
Բոլոր ուգգիները կարված են սև կաշվից, որոնցից ամեն մեկի վրա կա կարմիր կետիկ: Կոշիկի մի զույգի գինը տատանվում է 100-225 դոլարի սահմաններում:
Աղբյուրը մանրամասնում է, որ մոտ ժամանակներս վաճառքի կհանվեն նաև սիրված ֆիլմաշարի մյուս հերոսներին նվիրված ուգգիները:













