Sotheby’s-ի աճուրդում Վան Գոգի և Կլոդ Մոնեի կտավները վաճառվել են ընդհանուր ավելի քան 100.000.000 դոլարով

08:46 • 06.05.15

Նյու Յորքում անցկացված Sotheby’s-ի աճուրդում Վան Գոգի «Ալիսքամփ ծառուղին» կտավը վաճառվել է 66.3 մլն դոլարով, նշվում է աճուրդի պաշտոնական կայքում։

 

Եվս մեկ ռեկորդ է սահմանել Կլոդ Մոնեի «Ջրաշուշանները» շարքի կտավներից մեկը՝ վաճառվելով 54 մլն դոլարով։ Վերջին անգամ 70 տարի առաջ վաճառքի հանված նկարի նախնական արժեքը եղել է 30-45 մլն դոլար, գրում է gazeta.ru-ն։

 

Աճուրդում վաճառվել են նաև Պաբլո Պիկասոյի, Պիեռ Օգյուստ Ռենուարի և Վինսենթ Վան Գոգի կտավները։ Sotheby’s-ի տվյալներով՝ գնումների ընդհանուր արժեքը կազմել է 368 մլն դոլար։

Sotheby’s-ի աճուրդում Վան Գոգի և Կլոդ Մոնեի կտավները վաճառվել են ընդհանուր ավելի քան 100.000.000 դոլարով