Walt Disney-ը պատրաստվում է Ինդիանա Ջոնսի արկածների մասին նոր ֆիլմ նկարահանել (լուսանկարներ)

14:05 • 06.05.15

Walt Disney ընկերությունը պատրաստվում է Ինդիանա Ջոնսի արկածների մասին նոր ֆիլմ նկարահանել, գրում է ТАСС գործակալությունը:

 

Այս մասին հայտնել է Walt Disney-ի մաս կազմող Lucasfilm կինոընկերության նախագահ Քեթլին Քենեդին, ով նշել է, որ ֆիլմը նկարահանվելու է իր ընկերության կողմից:

 

Դերասանական կազմը և ֆիլմի ռեժիսորը դեռ հայտնի չեն: Walt Disney ընկերությունը ձեռք է բերել Lucasfilm ընկերությունը 2012-ին:

 

Ինդիանա Ջոնս կերպարը ստեղծել են Ջորջ Լուկասն ու Սթիվեն Սփիլբերգը։

 

Հերոսն առաջին անգամ հանդես է եկել 1981-ին լույս տեսած «Ինդիանա Ջոնս. Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմում, որին հաջորդել են «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» (1984), «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» (1989), «Երիտասարդ Ինդիանա Ջոնսի քրոնիկները» (1992-1996) և «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգի թագավորությունը» (2008) ֆիլմերը։

 

Walt Disney-ը պատրաստվում է Ինդիանա Ջոնսի արկածների մասին նոր ֆիլմ նկարահանել (լուսանկարներ)