Եգիպտոսում ցանկանում են վերակառուցել աշխարհի 7-րդ հրաշալիքը
Եգիպտոսի իշխանությունները մտադիր են վերականգնել աշխարհի 7-րդ հրաշալիքը՝ Ալեքսանդրիայի փարոսը, որը կործանվել է դեռևս 14-րդ դարում, գրում է Комсомольская правда-ն։
Վերականգնողները կարծում են, որ շինարարությունն անհրաժեշտ է սկսել Փարոս կղզում՝ փարոսի նախնական գտնվելու վայրի մոտակայքում։
Այդ հարցով այժմ սկսել է զբաղվել Եգիպտական հնությունների հանձնաժողովը։ Նրանք արդեն պատրաստել են համապատասխան պլանն Ալեքսանդրիայի նահանգապետի համար, ով այն հաստատել է։
Հսկայական փարոսը կառուցվել է մ.թ.ա. 3-րդ դարի վերջին։ Դրա բարձրությունը 130 մետր էր։ Ըստ այդ ցուցանիշի՝ Ալեքսանդրիայի փարոսը հարյուրավոր տարիներ ամենաբարձր արհեստական օբյեկտն էր աշխարհում։ Փարոսը կանգուն մնաց մինչև 14-րդ դար։










