«Սևի 50 երանգները». կնկարահանվի «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ծաղրական տարբերակը

16:19 • 08.05.15

Ամերիկացի կատակերգու Մառլոն Ուեյանսը հայտնել է, որ կնկարահանի «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ծաղրական տարբերակը։ Ֆիլմը կանվանվի «Սևի 50 երանգները», գրում է Лента-ն։

 

«Սեքսը և կատակերգությունը «ծիծաղելի» համադրում են։ Իսկ երբ նման ֆիլմ է թողարկվում, ապա այն պարզապես խնդրում է, որ իրեն ծաղրեն»,- ասել է Ուեյանսը։

 

Նա նշել է, որ կաշխատի նոր թիմի հետ, որը ստեղծել է «Պարանորմալ երևույթներով տունը» ֆիլմի ծաղրական տարբերակը։ Ուեյանսը մտադիր է կատարել գլխավոր դերը և հանդես գալ որպես սցենարի համահեղինակ։

 

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը համաշխարհային վարձույթում հայտնվել է փետրվարին և հավաքել ավելի քան 569 մլն դոլար։

 

«Սևի 50 երանգները». կնկարահանվի «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ծաղրական տարբերակը