«Հազար ու մի գիշեր» հեռուստասերիալի թուրք դերասանը ներողություն է խնդրել հայերից Ցեղասպանության համար
Արգենտինական 13-րդ հեռուստաալիքով հեռարձակվող «Հազար ու մի գիշեր» հեռուստասերիալի դերասան Էրգյուն Դեմիրը Twitter-ի իր էջում գրառում է կատարել` Թուրքիայի անունից ներողություն խնդրելով հայերից:
Ինչպես գրում է primiciasya.com-ը` ապրիլի 24-ին Արգենտինայում ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների առթիվ «Հազար ու մի գիշեր» հեռուստասերիալում Ալի Քամելի դերակատար Էրգյուն Դեմիրը գրել է. «Ես թուրք քաղաքացի եմ և ներողություն եմ խնդրում իմ հայ եղբայրներից՝ 1915-ի տառապալից իրադարձությունների համար»:











