ԱՄՆ-ի նախագահի ու առաջին տիկնոջ սիրո մասին ֆիլմ կնկարահանվի, ընտրվել են դերասանները. լուսանկարներ
ԱՄՆ-ի նախագահական զույգի սիրո պատմության մասին ֆիլմ կնկարահանվի, որը կունենա «Սութսայդը քեզ հետ» վերնագիրը: Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտը»:
Արդեն իսկ կատարվել է քասթինգը, և հաստատվել են գլխավոր դերակատարները: Օբամային կմարմնավորի Փարքեր Սոյերսը, Միշելին` Տիկա Սամփթերը: Ռեժիսորը ոլորտի նորելուկ Ռիչարդ Թանն է: Նկարահանումները կկատարվեն այս տարվա օգոստոսին:
Մանրամասնելով` աղբյուրը հայտնում է, որ ֆիլմը կներկայացնի Միշել և Բարաք Օբամաների առաջին հանդիպումը: Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են 1989-ին՝ Չիկագոյում: Օբաման այդ ժամանակ երկրորդ բարձրագույն կրթությունն էր ստանում Հարվարդի իրավաբանական դպրոցում և աշխատում էր Sidley Austin ընկերությունում: Իսկ նրա ապագա կինը` Միշել Ռոբինսոնը, այդ շրջանում նրա շեֆն էր:
Հայտնի է, որ իրենց առաջին հանդիպմանը Բարաքն ու Միշելը գնացել էին Չիկագոյի Արվեստների ինստիտուտ, դիտել Սփայք Լիի «Արա՝ ինչպես հարկն է» ֆիլմը և առաջին անգամ համբուրվել պաղպաղակի վաճառքի կետի մոտ:

















