Մահացել է ABBA խմբի նախկին բաս-կիթառահարը

00:30 • 09.05.15

Բաս-կիթառահար Ռուտգեր Գունարսոնը, ով ABBA   հայտնի շվեդական  փոփ-խմբի երաժիշտներից էր, մահացել է կյանքի 70-րդ տարում:

 

Այս մասին ուրբաթ հայտնում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով Expressen պարբերականը, որի տվյալներով`  երաժիշտը մահացել է Ստոկհոլմի իր տանը, սակայն մահվան պատճառները չեն հաղորդվում:



Գունարսոնը մասնակցել է ABBA-ի այնպիսի հանրահայտ ստեղծագործությունների արարմանը, ինչպիսիք են Dancing Queen-ը, Knowing Me Knowing You-ն, Money, Money, Money-ն: Կիթառահարը խմբի հետ աշխատել է 1977-1979 թվականներին:


Գունարսոնը հայտնի էր նաև որպես գործիքավորող և պրոդյուսեր: Տարբեր ժամանակներում նա համագործակցել է նաև Ալլա Պուգաչովայի և Գվեն Ստեֆանիի հետ:

 

Մահացել է ABBA խմբի նախկին բաս-կիթառահարը