Դեմի Մուրից 200.000 դոլար արժողությամբ զգեստներ են գողացել
Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրից ընդհանուր 200.000 դոլար արժողությամբ զգեստներ են գողացել, հայտնում է TMZ կայքը:
Գողացված հագուստը պահվում էր Հոլիվուդի հյուսիսային հատվածում գտնվող պահեստներից մեկում:
Իրավապահները հայտնել են, որ գողության մասին առաջինը տեղեկացել է դերասանուհու աշխատակիցներից մեկը, և ոստիկանությունն այժմ փորձում է պարզել հանգամանքները:
Այժմ դերասանուհին իր աշխատակիցների հետ փորձում է պարզել գողացված իրերի ցուցակը, որից հետո վնասի արժեքը կարող է ավելանալ:
Հոլիվուդում հագուստի գողության մեկ այլ դեպք էր տեղի ունեցել փետրվարին. գողացել էին «Օսկարի» մրցանակակիր Լուպիտա Նիոնգոյի մարգարտե զգեստը, սակայն 2 օր անց հետ վերադարձրել, երբ պարզել էին, որ զգեստի մարգարիտներն արհեստական են:










