Մյունխենում նացիզմի պատմության թանգարան է բացվել

01:25 • 09.05.15

Մյունխենում  ազգային սոցիալիզմի  պատմությանը նվիրված փաստավավերագրական կենտրոն է բացվել:


Ինչպես հաղորդում է  Euromag-ը` կենտրոնի բացումը երկար ժամակակ հետաձգվում էր, սակայն չնայած դրան` ֆաշիզմին նվիրված առաջին թանգարանը բացվել է Մյունխենում նացիստական կուսակցության նախկին գրասենյակի տեղում: Բացման արարողությանը ներկա է գտնվել մշակույթի նախարարը:


Մշտական ցուցադրությունը, որը տեղակայված է 4 հարկում, անգլերեն և գերմաներեն գրություններով ներկայացնում է այդ ժամանակաշրջանին վերաբերող  ֆոտո և տեսանյութեր`   ռազմական շքերթներից մինչև քաղաքների ավերումը, ռմբակոծությունը:

Մյունխենում նացիզմի պատմության թանգարան է բացվել