Հին բանալիներն ու մետաղադրամները վերածվել են «քանդակների». լուսանկարներ
Bored Panda-ն անդրադարձել է ավստրալացի արվեստագետ Մայքլի յուրօրինակ աշխատանքներին:
Դրանցում, որոշակի ստեղծագործական մոտեցմամբ, հին մետաղադրամները և բանալիները վերածվում են քանդակակերպ գործերի. այս նմուշները «ջարդոնից վերամշակված արվեստ» շարքից են:
Հեղինակը խոստովանել է, որ նման գաղափարի է հանգել իր բնակարանը հավաքելիս: Այժմ նա գործերը ներկայացնում է նաև Etsy-ում` հին կամ ձեռքի աշխատանքների առցանց վաճառակետում:






















