Հարավաֆրիկացի նկարչուհին մատիտով արվեստի գործեր է ստեղծում՝ յուրատեսակ մոտեցմամբ (լուսանկարներ)

21:02 • 10.05.15

Հարավաֆրիկացի ուսուցչուհի և նկարչուհի Մեգան Մաքոնոչին գունավոր մատիտների  օգնությամբ արվեստի գործեր է ստեղծում, բայց ոչ ավանդական եղանակով:

Ինչպես գրում է Oddity Central-ը` մատիտով ներկելու կամ նկարելու փոխարեն նա սրում է գունավոր մատիտներն ու ստացված տաշեղները դասավորում սպիտակ թղթի վրա` ստանալով կենդանիների, ուտելիքների զվարճալի պատկերներ ու հանրաճանաչ մարդկանց դիմանկարներ:

Նման եղանակով նկարներ ստեղծելու միտքը Մեգանի մոտ ի հայտ է եկել անցյալ տարի Nifty250 գույների մրցույթին մասնակցելուց հետո, երբ այս եղանակով նա պատկերել էր մրցույթի լոգոն: Այդ օրվանից սկսած նա նորանոր պատկերներ է ստանում, որոնք հրապարակում է Project365 շարքում` Instagram-ում:

 

 

 

 

 


 

Հարավաֆրիկացի նկարչուհին մատիտով արվեստի գործեր է ստեղծում՝ յուրատեսակ մոտեցմամբ (լուսանկարներ)