Սփիլբերգի «Հատուկ կարծիք» ֆիլմը կշարունակվի հեռուստասերիալի տեսքով

17:17 • 10.05.15

Fox կինոընկերությունը հայտարարել է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի աղմկահարույց «Հատուկ կարծիք» ֆիլմի հեռուստատեսային շարունակության մասին։ Սա առաջին անգամ է, երբ  Սփիլբերգի ֆիլմը հայտնվում է հեռուստասերիալի հիմքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ֆիլմում գլխավոր դերերը կկատարեն Սթարք Սենդսը և Ուիլմեր Վալդերաման։ Հեռուստասերիալի սցենարը, որը նույնպես պաշտոնապես կոչվում է «Հատուկ կարծիք», գրել է Մաքս Բորենշթեյնը։

Սերիալում իրադարձությունները տեղի են ունենում 10 տարի անց 2054-ի դեպքերից հետո, որոնց մասին պատմում է Սփիլբերգի ֆիլմը։ Երկու գլխավոր հերոսները փորձում են կանխել սարսափելի հանցագործություն։ Սակայն այժմ նրանք հիմնվում են ոչ թե պայծառատեսների, այլ ապագան գուշակելու ունակությամբ տեխնոլոգիաների վրա։

«Հեռուստասերիալը դրամատիկ ստեղծագործություն է հանցագործությունների և դավադրությունների, ինչպես նաև 2 մարդու անձնական հարաբերությունների մասին»,- նշվում է կինոընկերության մեկնաբանությունում։

Սփիլբերգը համաձայնվել է լինել սերիալի պրոդյուսերը։


 

Սփիլբերգի «Հատուկ կարծիք» ֆիլմը կշարունակվի հեռուստասերիալի տեսքով