Վենետիկի բիենալեում ներկայացված արվեստի աշխատանքները (լուսանկարներ)
Երկար տարիների ընթացքում Վենետիկի բիենալե արվեստի ֆորումում ցուցադրվել են 20-րդ դարի լավագույն արվեստագետները, այդպես էլ այս տարի Վենետիկի բիենալե 2015-ում ներկայացվել են մի շարք արվեստագետների աշխատանքներ 89 երկրներից, գրում է Boston Globe-ը:
Պատմական քաղաքում տեղադրվել են բազմաթիվ տաղավարներ և արվեստի աշխատանքներ, որոնք կարող են դիտել անցորդները, աշխատանքների մասն էլ ներկայացված է եղել թանգարաններում և պատկերասրահներում:
Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ բիենալեն շարունակվելու է մինչև նոյեմբերի 22-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի տաղավարը Վենետիկի բիենալեում ճանաչվել է լավագույն ազգային տաղավար:
Բրազիլացի արվեստագետ Անտոնիո Մանուելի գունավոր ներկված աղյուսե և բետոնե պատեր ինստալյացիան «Մասնագիտություններ/Բացահայտումներ» անունով

Անանուն կտավ, աստրալիացի նկարչուհի Ֆիոնա Հոլ

«Եդեմի պարտեզները» ինստալյացիան, պորտուգալացի արվետսագետ Յոանա Վասկոնսելոս

Իտալացի արվետսագետ Մարցիա Միգլիորայի ինստալյացիան

Գերմանացի Հիտո Ստեյերլիիդեոյի ինստալյացիան՝ «Արևի գործարանը»

Ֆրանսիացի Սելեստե Բուրսիե-Մուժնոյի շարժական ծառը «Հեղափոխություններ» շարքից

Ճապոնացի Չիհարու Շիոտայի «Բանալին ձեռքում» ինստալյացիան

Գերմանացի Կատարինա Գրոսեյի «Անանուն շեփոր» ինստալյացիան

Ռուս արվեստագետ Իրինա Նախովայի ինստալյացիան

Շվեյցարացի Պամելա Ռոզենկրանցի «Մեր ապրանքը» ինստալյացիան

Իտալացի Ֆաբիո Մաուրիի «Վերջը» ինստալյացիան

«Բոլորին (իր ուսերին) տանելու վերջը», քենիացի արվետսագետ Վանգեչի Մուտու











