Քեյթ Միդլթոնն ընտանիքի հետ առաջիկա տարիներին բնակվելու է այն տանը, որտեղ իր մանկությունն է անցկացրել Լեդի Դին (նկարներ)
Քեմբրիջի դուքս Ուիլյամը և դքսուհի Քեյթ Միդլթոնը պատրաստվում են իրենց երկու երեխաների հետ տեղափոխվել Նորֆոլկում գտնվող առանձնատուն, որտեղ մեծացել է արքայադուստր Դիանան։ Նրանք պատրաստվում են առաջիկա տարիներին այնտեղ բնակվել, գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ դա Էլիզաբեթ Երկրորդ թագուհու նվերն է զույգին։
Արքայադուստր Դիանան Նորֆոլկի Ամներ Հոլ կոչվող առանձնատանն անցկացրել է իր մանկությունը և բնակվել այնտեղ մինչ 14 տարեկանը:
Գեղեցիկ բնությամբ և պարտեզներով զարդարված առանձնատունը 10 ննջասենյակ ունի և հիանալի տուն կլինի արքայական զույգի համար իրենց զավակներին այդտեղ մեծացնելու առումով:
Կայքը նշում է, որ առանձնատունը շատ մոտ է գտնվում Փարկ Հաուսին, որտեղ թաղված է արքայադուստր Դիանան:


















