Կայացել է ամենամյա BAFTA մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)
Լոնդոնի թագավորական թատրոնում կիրակի կայացել է բրիտանական հեղինակավոր BAFTA՝ Կինոյի և հեռուստաարվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակաբաշխությունը։ Տղամարդու գլխավոր դերի համար մրցանակի է արժանացել Ջեյսոն Ուոթկինսը The Lost Honour of Christopher Jefferies հեռուստաֆիլմի համար, իսկ կնոջ լավագույն դերի համար՝ Ջորջինա Քեմփբելը՝ Murdered By My Boyfriend ֆիլմի համար, գրում է РИА Новости-ն։
Լավագույն սերիալ է դարձել Coronation Street-ը, լավագույն հեռուստառեպորտաժ՝ Sky News-ի հաղորդումն Էբոլա վիրուսի մասին։
Դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը չի արժանացել մրցանակի, նրա մասնակցությամբ «Շերլոկ» սերիալն արժանացել է միայն «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։
Անձամբ դերասանը ներկա չի եղել արարողությանը՝ նախընտրելով մնալ տանը կնոջ հետ, ով պետք է մոտ օրերս ծննդաբերի։





























