Ջորջ և Ամալ Քլունիները՝ Tomorrowland ֆիլմի ցուցադրությանը (լուսանկարներ)

10:44 • 11.05.15

Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի ու օրինակելի զույգերից մեկը` դերասան Ջորջ Քլունին ու միջազգային կարգի իրավապաշտպան Ամալ Քլունին (Ալամուդին), ներկա է գտնվել Tomorrowland ֆիլմի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Անահեյմ քաղաքում։

 

Ինչպես նշում է tatler.ru-ն, գլխավոր դերակատար Ջորջ Քլունիին, բացի կնոջից, աջակցելու է եկել ևս 2 գեղեցկուհի` նրա խաղընկերուհի Բրիթ Ռոբերթսոնն ու մտերիմ ընկեր Սինդի Քրոուֆորդը:

 

Աղբյուրը նկատում է, որ իր նրբաճաշակությամբ հայտնի Ամալը հավատարիմ է մնացել անթերի ոճի իր զգացումին ու ներկայացել շատ գրավիչ տեսքով:

 

Ջորջ  ու Ամալ Քլունիները

 


Սինդի Քրոուֆորդը` ամուսնու հետ

Ջորջ և Ամալ Քլունիները՝ Tomorrowland ֆիլմի ցուցադրությանը (լուսանկարներ)