Լոնդոնում կցուցադրվեն Ֆրիդա Կալոյի անձնական իրերի լուսանկարները (լուսանկարներ)

15:43 • 11.05.15

Լոնդոնի Michael Hoppen Gallery-ում մայիսի 14-ից հուլիսի 20-ը կներկայացվեն մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի անձնական իրերի լուսանկարները, որոնց հեղինակը Միյակո Իսիուտին է, գրում է buro247.ru-ն։

 

Ճապոնացի լուսանկարիչն այցելել է Կոյոականում գտնվող Ֆրիդա Կալոյի տուն-թանգարան և լուսանկարել նկարչուհու անձնական իրերը, որոնք հայտնաբերվել են տան լոգասենյակում մոտ 10 տարի առաջ։ Այդ իրերի թվում են Կալոյի սիրելի ազգային հագուստները, ներքնազգեստը, եղունգների լաքը, կոշիկները, ականջօղերը և այլ իրեր, ինչպես նաև ոտքի պրոթեզը և տարբեր բարձրությամբ կոշիկների լուսանկարներ։

 

«Ֆրիդան միշտ ուշադրություն է գրավել իր առանձնահատկությամբ, սակայն նրա կյանքի կենցաղային կողմին ծանոթությունն ապշեցրել է ինձ և ոգեշնչել»,- նշել է լուսանկարների հեղինակը։

 

 

Фотографии личных вещей Фриды Кало на лондонской выставке

Фотографии личных вещей Фриды Кало на лондонской выставке (фото 1)

Фотографии личных вещей Фриды Кало на лондонской выставке (фото 2)